 
                        «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տանում
 
                                    Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդի» արտագնա հանդիպումը «Բարնլիի» հետ: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:0:
Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի 21-րդ րոպեին բացեց մանկունյանցիների հարձակվող Անտոնի Մարսիալը: Հաշվի առավելությունը 39-րդ րոպեին կրկնապատկեց թիմի ավագ Ուեյն Ռունին:
Հիշեցնենք, որ պահեստայինների նստարանին հայտնված Հենրիխ Մխիթարյանը երկրորդ խաղակեսի սկզբնամասում դուրս եկավ խաղադաշտ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        