Լևոն Արոնյանը պաշտոնապես հաղթեց Grenke Chess Classic-ում
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը պաշտոնապես հաղթեց Grenke Chess Classic-ում:
Արդեն նախավերջին տուրում Լևոն Արոնյանն ապահովել էր առաջին տեղը: Արոնյան վերջնական արդյունքն է 7 հնարավորից 5.5 միավոր: Երկրորդ տեղը կիսեցին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և Ֆաբիանո Կարուանան, ովքեր Արոնյանից հետ մնացին միանգամից 1.5 միավորով:
Գերմանիայում անցկացված մրցաշարը Լեւոն Արոնյանն անցավ առանց պարտության: Նա ոչ ոքի խաղաց Գեորգ Մեյերի, Մագնուս Կարլսենի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ ֆրանսիացի Մաքսիմ ՎաշիեԼագրավի, գերմանացի Մատիա Բլուբաումի, Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի եւ մրցաշարի միակ կին մասնակից, չինացի Հոու Յիֆանի հետ պարտիաներն ավարտեց հաղթանակով: