Բաժիններ՝

«Յուվենթուսը» Բոնուչիի համար «Մանչեսթեր Սիթիից» պահանջում է 50 մլն ֆունտ

«Մանչեսթեր Սիթին» նախկինի նման ցանկանում է ձեռք բերել «Յուվենթուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիին:

Ըստ The Telegraph-ի տեղեկության, «Սիթին» թուրինցիներին ոչ պաշտոնական հարցում է ուղարկել ֆուտբոլիստի արժեքի վերաբերյալ: «Յուվենթուսը» Բոնուչիին, ում 30-ամյա կլրանա երկուշաբթի, գնահատում է, 50 մլն ֆունտ: Դա պաշտպանի տրանսֆերի համար ռեկորդային արժեք է:

Պարբերականը հաստատում է, որ Պեպ Գվարդիոլան Բոնուչիին դարձրել է ամառային տրանսֆերային պատուհանի առաջնային նպատակ, քանի որ ակումբն ունի պաշտպանության կենտրոնի ուժեղացման անհրաժեշտություն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս