Բաժիններ՝

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 17.4%-ով

Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2017 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1 մլրդ 246.8 մլն դոլար, որը 17.4%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Արտահանումը հունվար-մարտին՝ 2016-ի հունվար մարտի համեմատ, աճել է 16.5%-ով և կազմել 443.1 մլն դոլար։ Ներմուծման ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է  803.7 մլն դոլար, աճի տեմպը՝ 17.9%։

Արտաքին առևտրի հաշվեկշիռը տարվա առաջին եռամսյակում բացասական է՝ 360.6 մլն դոլարով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս