Բաժիններ՝

Բելգիական թերթը սխալմամբ «ձերբակալել է» Իսպանիայի վարչապետին

Բելգիական La Libre Belgique թերթը սխալմամբ գրել է Իսպանայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյի ձերբակալման մասին: Այս մասին հայտնել է 20 Minutes հրատարակությունը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ բելգիական թերթը նյութ էթողարկել ապրիլի 19­-ին Իսպանիայում Canal de Isabel II պետական ձեռնարկությունում կոռուպցիոն գործունեության դեմ պայքարի գործողության արձագանքի վերաբերյալ, ձեռնարկություն, որն զբաղվում է գործնականում Մադրիդի ամբողջ ինքնավար միության ջրային պաշարների կառավարմամբ:

Մասնավորապես, քաղաքացիական գվարդիան ձերբակալել է ինքնավարության նախկին ղեկավար Իգնասիո Գոնսալեսին: Դրանից անմիջապես հետո La Libre Belgique­-ն իր կայքում հրապարակել է հաղորդագրություն, որի վերնագիրը տեղեկացնում էՌախոյի
ձերբակալման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս