Բաժիններ՝

Նազարբաևն արգելել է ղազախստանցիներին սև հագուստ կրել ոչ սգո օրերին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Հանրապետության մուսուլմանների հոգևոր վարչության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի օրենսդրական մակարդակով բնակիչներին պետք է արգելել սև հագուստ կրել ոչ սգո օրերին: Այս մասին հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Միջոցառման ընթացքում Նազարբաևը հատուկ ուշադրություն է դարձրել երիտասարդ սերնդի կրոնական անգրագիտության դրսևորումներին.

«Անգրագիտության արդյունքում երիտասարդ տղաները մորուք են պահում և կարճացնում են տաբատները: Գնալով աճում է ղազախստանցի աղջիկների թիվը, ովքեր ամբողջությամբ սև հագուստ են կրում: Դա չի համապատասխանում ոչ մեր ավանդույթներին, ոչ մեր ժողովրդին: Անհրաժեշտ է ուսումնասիրել այս հարցը և օրենսդրական մակարդակով բնակիչներին արգելել սև հագուստ կրել ոչ սգո օրերին: Ղազախները սև հագուստ կրում են միայն սգո օրերին»,- ասել է Նազարբաևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս