Բաժիններ՝

«Գնի՛ր ամերիկյանը և վարձի՛ր ամերիկացիներին». Թրամփի նոր հրամանագիրը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը կոչված է պաշտպանելու աշխատանքի ազգային շուկան եւ խթանելու երկրում թողարկված ապրանքների գնումը: Այս մասին հաղորդել է Սպիտակ տունը:

Փաստաթուղթը կոչվում է «Գնի՛ր ամերիկյանը և վարձի՛ր ամերիկացիներին» (Buy American and Hire American): Այն  ներկայացվում է որպես Թրամփի «Ամերիկա՛ն ամենից առաջ» (Ameica First) նախընտրական կարգախոսի շարունակություն: Հրամանագրում չկան կոնկրետ ցուցումներ. այն կոչված է պաշտպանելու ամերիկացի աշխատողներին եւ ամերիկյան ապրանքներն արտասահմանյան մրցակցությունից եւ այդ նպատակով պատվիրում է հետազոտություններ կատարել շուկայում՝ ԱՄՆ-ի արտադրանքի դիրքերի բարելավման համար:

Բացի դրանից, փաստաթուղթն առաջարկում է խստացնել «H-1B» աշխատանքային այցագրեր տալու կանոնները, որոնցով տարեկան երկիր է ժամանում շուրջ 85 հազար օտարերկրացի: Նրանցից շատերը բարձր որակավորման մասնագետներ են IT-ի, բժշկության եւ գիտության ոլորտում: Թրամփն այս իրավիճակը սխալ է համարում եւ կոչ է անում նման այցագրեր տալ սոսկ «ամենաորակյալ եւ բարձրվարձատրվող հավակնորդներին»՝ այլ երկրների քաղաքացիների հանդեպ ամերիկացիների անվերապահ առավելությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս