Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարում Թբիլիսիում
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որն ապրիլի 17-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան, բանակցություններ է վարում Թբիլիսիում: Նրան արդեն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն:
Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վրաստանի
վարչապետ ԳԵորգի Կվիրիկաշվիլին շաբաթվա վերջին կայցելի Իրան: Իրանի ԱԳ նախարարի այցի շրջանակներում նախատեսված է նրա հանդիպումը հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:
Նաեւ կկայանա վրացիրանական գործարար համաժողով: «Երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ կարեւոր է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի պլանավորված այցն Իրան, որը տեղի կունենա ընթացիկ շաբաթվա վերջին: Այսօր մենք միասին հանգամանորեն քննարկեցինք այցի, այդ թվում՝ այն հանդիպումների նախապատրաստման հարցերը, որոնք կանցկացվեն Թեհրանում»,-ասել է Ջանելիձեն մամուլի ասուլիսում:
Կողմերը հույս են հայտնել, որ փոխադարձ այցերը կխթանեն Վրաստանի եւ Իրանի երկկողմ հարաբերությունների խորացումը, հաղորդել է Sputnik-ը: