Թուրքիան ևս երեք ամսով երկարաձգելու է արտակարգ դրությունը
Թուրքիայում գումարված Ազգային անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել երկրում հայտարարված արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Արտակարգ դրությունը նախատեսվում է երկարաձգել ապրիլի 19-ից սկսած: Որոշումը վերջանական ուժի մեջ կմտնի մեջլիսում հաստատումից հետո:
Թուրքիայում առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 20-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 11-ին, ապա նաև հունվարի 3-ին երկարաձգվել էր 90-ական օրով: