«2075 թվականին մարդիկ կապրեն անապատներում». Apple-ի համահիմնադիր
Apple կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը պատմել է իր այն տեսլականի մասին, թե աշխարհում ինչ տեղի կունենա 2075 թվականին, տեղեկացնում է USA Today-ը:
Նրա խոսքով՝ Apple ընկերությունը «գոյություն կունենա երկար ժամանակ, ճիշտ ինչպես IBM-ն», որը հիմնվել է 1911 թվականին: «Ծիծաղելի կլիներ, եթե Apple-ը չապրեր մինչեւ 2075 թվականը: Նույն բանը վերաբերում է նաեւ Google-ին ու Facebook-ին»,- կարծում է նա:
Վոզնյակը նաեւ պատմել է, որ 2075 թվականին մարդիկ կապրեն անապատներում, քանի որ դա իդեալական վայր է ապագայի՝ զրոյից ստեղծված քաղաքի համար: Նրա կարծիքով՝ մարդկանց կյանքում կարեւոր դեր կխաղա արհեստական ինտելեկտը:
Տիեզերքի նվաճման վերաբերյալ Վոզնյակը նույնպես բավականին լատատեսորեն է տրամադրված: Նա համոզված է, որ մինչեւ 2075 թվականը մարդկանց կհաջողվի բնակեցնել Մարսը, եւ այն կդառնա երկրաբնակների արդյունաբերական կենտրոնը: Apple-ի համահիմնադիրը կարծում է, որ միաժամանակ մարդիկ կկարողանան կապ հաստատել արտամոլորակային ռասաների հետ: