Հնդկաստանում առնվազն երկու մարդ է զոհվել, 80-ը՝ վիրավորվել ցլերի սանձահարման խաղերում
Հնդկաստանի Թամիլնադի նահանգում առնվազն երկու մարդ է զոհվել ցլերի սանձահարման Ջալիքաթու ավանդական խաղերի ընթացքում, ինչի մասին հայտնել է Hindustan Times հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Խաղերը տեղի են ունեցել նախօրյակին Շիվագանգայի օկրուգի Փուդուր բնակավայրում: Եվս 80 մարդ, հիմնականում մրցումների մասնակիցներ, տուժել է: Մեծամասնությանը բժշկական օգնություն է ցույց տրվել տեղում կազմակերպված բուժկետում: Մի քանի տուժածների պահանջվել է հոսպիտալացում: Ցլերի սանձահարման Ջալիքաթու մրցումներն ավանդական զվարճություն են Թամիլնադի նահանգում եւ անցկացվում են, որպես կանոն, հունվարի կեսերին բերքի թայ փոնգալ քառօրյա փառատոնի շրջանակներում:
Ցլին անասնանոցից քշում են ամբոխի մեջ, մասնակիցները, հիմնականում, երիտասարդներ, պետք է դրան հարկադրեն կանգ առնել, օրինակ, հեծնելով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: