Լոնդոնի ոստիկանությունը դադարեցրել է մետրոյի վագոնում կազմակերպած դիսկոտեկան
Մեծ Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանությունը (BTP) դադարեցրել է դիսկոտեկան Լոնդոնի մետրոյի վագոնում, որը կազմակերպել էին Trollstation YouTube-ալիքի հեղինակները: Այդ մասի գրել է The Guardian-ը:
Իրավապահները կազմակերպիչներին բերման չեն ենթարկել: Պարերն սկսվել են Bakerloo ուղեգծի գնացքում: Նախաձեռնողները հրավիրել էին երաժիշտների ու դիջեյների, վագոնը հանդերձել ստերեոհամակարգով, դիսկոգնդերով եւ լուսաերաժշտությամբ: Վագոն մտած ուղեւորներից շատերը միանում էին պարերին, մյուսները պարզապես դիտում էին պարողներին:
Երեկույթի մասնակիցներն անցել են ութ կայարան՝ Embankment-ից մինչեւ Paddington, նախքան ոստիկանները վագոն կմտնեին ու կխնդրեին ավարտել պարահանդեսը:
Համապատասխան տեսահոլովակը մեկ օրում YouTube-ում ավելի քան 76 հազար դիտում է հավաքել: