«Վստահ եմ, որ այդ երկար ժամերը, որոնք անցկացրեցինք Թիլերսոնի հետ երկուսով, զուր չեն ծախսվել». Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջին բանակցությունները, որոնք տեղի են ունեցել ապրիլի 12-ին, որոշակի արդյունքներ են տվել: Լավրովի խոսքով՝ կողմերն սկսել են ավելի լավ հասկանալ միմյանց, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի պետքարտուղարին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը հավաստել Է ռուսամերիկյան հրաբերություններում առկա բազմաթիվ խնդիրները լուծելու Ռուսաստանի ձգտումը: Բանակցությունների արդյունքներից մեկը դարձել է ՌԴ ԱԳ նախարարության եւ ԱՄՆ-ի Պետդեպատամենտի հատուկ ներկայացուցիչների նշանակումը, որոնց կհանձնարարվի վերլուծել երկու երկրների հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրները:
Կողմերը մեծ ուշադրություն են դարձրել Սիրիայի թեմային: Ռուսաստանը հաստատել է Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման հուշագիրը վերականգնելու պատրաստակամությունը: Լավրովի խոստովանությամբ՝ Մոսկվայի եւ Վաշինգտոնի կարծիքները լրջորեն բաժանվել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման թեմայի շուրջ:
«Վստահ եմ, որ այդ երկար ժամերը, որոնք այսօր մենք անցկացրեցինք Թիլերսոնի հետ երկուսով եւ ՌԴ նախագահի հետ, զուր չեն ծախսվել»,-ասել է Լավրովը՝ մամուլի ասուլիսում ամփոփելով բանակցությունների արդյունքները: Նա նաեւ հույս է հայտնել, որ «այդ շփումները շարոնակություն կունենան ինչպես անմիջականորեն իրենց միջեւ, այնպես էլ մեր աշխատակիցների եւ ԱՄՆ-ի վարչակազմի ու ՌԴ կառավարության այլ գերատեսչությունների գծով»:
Թիլերսոնը պաշտպանել է Ռուսաստանի իր պաշտոնակցին: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վերականգնենք վստահությունը մեր երկրների միջեւ ու կասեցնենք դրանց գեգրադացումը»,-ասել է նա: «Վստահության մակարդակը շատ ցածր մակարդակի վրա է»,-խոստովանել է նա:
«Մեզ բոլորիս համար կարեւոր հարցերի լուծման համար մենք համաձայնեցինք ստեղծել աշխատանքային խումբ»,նշել է Թիլերսոնը: Կրեմլում ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ կայացած հանդիպմանը Պուտինը հաստատել է Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման հուշագիրը վերականգնելու պատրաստակամությունը, լրագրողներին հայտնել է Լավրովը:
Իր հերթին ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարները պետք է պահպանեն կապի գծերը ռազմական ու դիվանագիտական կապուղիներով:
«Մենք խոսեցինք Բաշար Ասադի ապագա դերի մասին, ակներեւ է, որ Ասադի ռեժիմը մոտենում է ավարտին»,-նշել է նա, հավելելով, որ նրա հեռացումը պետք է իրականացվի կազմակերպված ձեւով, «որպեսզի քաղաքական լուծում փնտրելիս բոլոր համայնքները ներկայացված լինեն բանակցությունների սեղանի շուրջ»:
Այդ կապակցությամբ Լավրովն ասելէ, որ ՌԴ-ն «շեշտը չի դնում որեւ է անձի վրա՝ ոչ նախագահ Ասադի, ոչ էլ մեկ ուրիշի»: «Դա պետք է լինի ինկլյուզիվ միջսիրիական երկխոսություն»,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը: