Բաժիններ՝

Ամերիկյան ավիաընկերությունը բռնի հեռացրել է ուղևորին ինքնաթիռից

Կիրակի օրվա Չիկագոյից Լուիսվիլ թռիչքի համար նախատեսվածից շատ ավելի ավիատոմսեր էր վաճառվել, ուստի ավիաընկերությունը խնդրել էր կամավոր մի քանի ուղևորների մեկնել այլ թռիչքով: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Կամավորներ ի հայտ չեկան, որի արդյունքում ավիընկերությունը որոշեց ընտրել պատահական չորս ուղևորների և ստիպել նրանց լքել օդանավը:

Երբ ուղևորներից մեկը հրաժարվեց լքել ինքնաթիռը, անվտանգության աշխատակիցներն ուժ կիրառեցին և բռնի կերպով հեռացրեցին նրան ինքնաթիռից:

Ավելի ուշ, երբ նա վերադարձավ ինքնաթիռ, նրա դեմքին արյան հետքեր կային:

Վնասվածքներ ստացած ուղևորն ասել է, որ ինքը մասնագիտությամբ բժիշկ է և այդ գիշեր պետք է հասներ տուն՝ հաջորդ առավոտն իր հիվանդներին զննելու համար:

United Airlines ավիընկերության գլխավոր տնօրեն Օսկար Մունոզան հայտարարությամբ է հանդես եկել միջադեպի մասին՝ անվանելով այն տխուր միջադեպ բոլորի համար: Նա ներողամտություն է հայցել ուղևորներից և ասել, որ ավիաընկերությունը կապ կհաստատի վնասվածք ստացած ուղևորի հետ՝ այս միջադեպի հետևանքները հարթելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս