![](/banners/BeFunky-design.jpg)
Հերմինե Նաղդալյանը՝ դեսպա՞ն. «Փաստ»
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/Hermine-Naxdalyan-1.jpg)
«Փաստ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանի ձեւավորման այս օրերին խորհրդարան անցած քաղաքական չորս ուժերից երկուսում (ՀՀԿ եւ «Ծառուկյան» դաշինք) դժվարին գործընթացներ են գնում ազգի ընտրյալների «աստղաբույլը» որոշելու հարցում: Ում չեն կարողանում տեղավորել ԱԺ մտնող պատգամավորների ցուցակում, եթե իրենց հավատարիմ գործընկերն է, փնտրում–գտնում են նրան համապատասխան աշխատանք:
Թեեւ մամուլում գրվեց, թե Հերմինե Նաղդալյանը Աժ հանձնաժողովներից մեկի նախագահ է ընտրվելու, «Փաստի» տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, ղեկավարությունը նրան մի «թափով» երկրում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան կնշանակի»: