Ազատան գյուղի գերեզմանատան մոտակայքում ական է հայտնաբերվել

Ապրիլի 10-ին, ժամը 18:27-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի գերեզմանատան մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ գյուղի հարավ-արևմուտքում՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է 100 մմ արկանման առարկա, ինչը տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին:

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ՊՆ թիվ № զորամասի և ԱԱԾ օպերատիվ հերթապահերին, Մարզային ոստիկանության օպերատիվ հերթապահի օգնականին, ՊՆ Շիրակի մարզի կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ հերթապահին և ՀՀ ՊՆ թիվ № զորամասի հրամանատարին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930