Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի շրջանակում արտերկրի քվեարկությունն ավարտված է
Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակում արտերկրում բնակվող քաղաքացիների քվեարկության գործընթացն ապրիլի 9-ին ավարտվել է: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Քվեները անվտանգության հատուկ աշխատակիցների ուղեկցությամբ կբերվեն Թուրքիա, կբացվեն ու կհաշվվեն հանրաքվեի երեկոյան: Արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիները սկսել են քվեարկել մարտի 27-ից:
Ոչ պաշտոնական տվյալներով`57 երկրի 120 ընտրատեղամասում քվեարկել է 1.5 միլիոն ընտրող: Ընդհանուր առմամբ, արտերկրում քվեարկելու իրավունք ուներ 2 միլիոն 927 հազար մարդ:
Միացյալ Նահանգներում քվեարկել են քվեարկելու իրավունք ունեցող շուրջ 100 հազար քաղաքացիներից 35 հազարը: Ղազախստանում քվեարկել են ընտրելու իրավունք ունեցողների 1/3-ը: Քվեարկությանը մասնակցության ցածր ցուցանիշներ են գրանցվել նաև Ավստրալիայում, Վրաստանում, Լիբանանում: