Բաժիններ՝

Եգիպտոսում թիրախավորվել են քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները

Եգիպտոսում թիրախավորվել են քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը` անդրադառնալով օրերս այնտեղ տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին:

«Վերջին ահաբեկչությունը մինչ այս Եգիպտոսում եղած ահաբեկչություններից տարբերվում է նրանով, որ այս անգամ Եգիպտոսում թիրախավորվել են քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները: Ինչպես գիտեք, Եգիպտոսում ունենք հայկական համայնք: Այսօր կարող ենք ասել, որ այնտեղ կոնկրետ հայերի դեմ միտված գործողություններ չկան, պարզապես հավանականությունը, որ հայերը կարող են հայտնվել ահաբեկչության թիրախում, նույնն է, ինչպես մնացած եգիպտացիների դեպքում»,-ասաց արաբագետը:

Նա նշեց, որ Եգիպտոսի դեպքում ահաբեկչական գործողություններից զատ կան ներքին չլուծված խնդիրներ: Այժմ էլ իշխանությունների կողմից իրավիճակի խստացում է նկատվում, բարձրացվում է զինվորականության դերը, որն, ըստ արաբագետի, չի նպաստի երկրի խնդիրների լուծմանը, դա բերելու է վերնախավի դոմինանտությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս