Սիրիայի հարցով գործողությունները պետք է համապատասխանեն միջազգային իրավունքին. ՄԱԿ
Սիրիայի հարցով գործողությունները պետք է համապատասխանեն միջազգային իրավունքին: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելտմանը:
«Սիրիական ժողովրդի պաշտպանությունը պահանջում է անհապաղ գործողություններ, որոնք կհամապատասխանեն ՄԱԿի սկզբունքներին և միջազգային իրավունքին»,- նշել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ը լույս ապրիլի 7-ի գիշերը «Տոմահավկ» հրթիռներով հարված է հասցրել Սիրիայի Հոմսի նահանգի օդակայանին, ինչը դարձել է Միացյալ Նահանգների առաջին ուղղակի գրոհը Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի վրա եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ամենաարմատական ռազմական որոշումը պաշտոնակալությունից հետո:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է արտահերթ նիստ անցկացնել ստեղծված իրադրությունը քննարկելու համար: