Ամերիկյան հարվածից ժամեր առաջ սիրիական բանակի հրամանատարությունը դատարկել է օդանավակայանը. «Արևելք»
Արաբական հեռուստակայանների հաղորդմամբ, Սիրիայի Հոմս քաղաքի «Շըհիրաթ» զինվորական օդանավակայանն ամերիկյան հարվածից ամբողջությամբ ավերվել է:
«Արևելք»-ի փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներն իրենց հերթին հայտնում են, որ սիրիական բանակի հրամանատարությանը հաջողվել է հարձակումից ժամեր առաջ դատարկել օդանավակայանը:
Նախնական տվյալներով խոսվում է 5 զոհի եւ 7 վիրավորի մասին: Զոհերի թվում նշվում է նաեւ Սիրիայի բանակի բարձրաստիճան զինվորական Խալիլ Իբրահիմի անունը:
Հոմսում գտնվող «Շըհիրաթ» օդանավակայանը կարեւոր դեր է ունեցել ահաբեկիչ զինյալների դեմ ընթացող պատերազմում: