«Չգիտեմ՝ այսօր ինչ է կատարվում պարոն Բարսեղյանի հետ». Էդուարդ Շարմազանով

«Ես չգիտեմ՝ պարոն Օհանյանն ինչ նկատի ունի՝ «տոնական տրամադրություն» ասելով, ես արդեն նշեցի, որ այսօր հարգանքի օր է, համերաշխության օր է՝ նախևառաջ մեր հերոս զինվորների հիշատակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի հորդորին, որ այսօր պետք է տոնական տրամադրություն պահպանել:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ Լևոն Բարսեղյանը հայտարարել է, որ տեսանկարահանող սարքավորումները բազմաթիվ խնդիրներ ունեն՝ Է. Շարմազանովն այսպես արձագանքեց.  «Չգիտեմ՝ այսօր ինչ է կատարվում պարոն Բարսեղյանի հետ, որովհետև այսօր առավոտյան ինքը շփոթել էր նույնիսկ իր բնակության հասցեն, դրա համար հորդորում եմ՝ այդպես լուրջ չվերաբերվել, իրեն էլ կոչ եմ անում ավելի աչալուրջ լինել»:

Տեսանյութեր

Լրահոս