Բաժիններ՝

«Օսկարի» անցկացման կանոնները խստացվել են

«Օսկար» մրցանակի կազմակերպիչները կշարունակեն օգտվել PriceWaterhouseCoopers ընկերության ծառայություններից, չնայած մրցանակների հանձնման վերջին արարողության ժամանակ դափնեկրի սխալ հայտարարման պատճառով ծագած սկանդալին:

Այն ժամանակ «Լուսնի լույսի» փոխարեն լավագույն ֆիլմ էր հայտարարվել «Լա Լա Լենդ» մյուզիքլը: Խառնաշփոթության մեղավոր է ճանաչվել PriceWaterhouseCoopers ընկերության աշխատակից Բրայան Քուլինանը, տեղեկացնում է BBC­-ին:

Ընկերության հրապարակած հայտարարության համաձայն, ընկերություն, որն արդեն շատ տարիներ է, ինչ զբաղվում է Ամերիկյան կինոակադեմիայի անդամների ձայները հաշվելով, Քուլինանը շփոթել Է հաղթողների անուններով ծրարները:

PriceWaterhouseCoopers ընկերության նախագահ Շերիլ Բուն Իսաաքսն «Օսկարի» կազմակերպիչներին հղած նամակում գրել է, որ ընկերությունում սահմանվել են նոր կանոններ, որոնք, մասնավորապես, արգելում են ցանկացած շարժական սարքերի օգտագործումն արարողության հետնաբեմում:

Ծրարների խառնաշփոթությունից բառացիորեն մեկ րոպե առաջ Բրայան Քուլինանին լուսանկարել են հեռախոսը ձեռքին, նա Twitter էր ուղարկում դերասանուհի Էմմա Սթոունի լուսանկարը, որը խաղացել է գլխավոր դերը «Լա Լա Լենդ» մյուզիքլում: Ընկերության նոր կանոնների համաձայն՝ այժմ արարողությանը կմասնակցեն PriceWaterhouseCoopers­-ի ոչ թե երկու այլ երեք աշխատակիցներ: Երրորդ աշխատակիցը ռեժիսորի սենյակում կգտնվի մրցանակաբաշխության ողջ արարողության ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս