«Ինն անց կես մոստերի վրա աշխատող չկա, հինգ անց կես սաղ պերեկուռ են անում». Կարեն Կարապետյան
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց համայնքների ճանապարհների վերաբերյալ: Ըստ նրա` վերջին շրջանում բազմաթիվ բնակավայրեր իր այցելությունների ժամանակ պարզ է դարձել, որ պետք է ուշադրություն դարձնել համայնքային, մարզային և գյուղական նշանակության ճանապարհների շահագործման, պահպանման և ուղևորափոխադրումների խնդիրներին:
Կ.Կարապետյանը հանձնարարեց 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել տեսլական` սահմանամերձ համայնքների ճանապարհային խնդիրների լուծման վերաբերյալ, ակտիվացնել աշխատանքներն իրականացվող խոշոր ճանապարհային ծրագրերում մասնավոր ներդրումների ներգրավման ուղղությամբ:
«Ինն անց կես մոստերի վրա աշխատող չկա, հինգ անց կես սաղ պերեկուռ են անում: Ես մի անգամ էդ հարցը տվել եմ, ասել են՝ ժամկետի մեջ ա: Եթե սենց են աշխատում, ժամկետը կարճացրեք: Որևիցե աշխատանք չի կատարվում: Նախ և առաջ էդ կամուրջների վրա բազմաթիվ ինժեներական աշխատանքներ կան, որոնք կարող են կամուրջից դուրս անել: Շատ կոշտ մարզպետներին, բոլորին իրենց տարածքներում, կոշտ, չափազանց կոշտ, քանի անգամ ա գնում եմ, հատուկ նայում եմ, ինն անց կես աշխատող մարդ չկա: Ես հասկանում եմ, որ դա մեր կապալառուի խնդիրն ա, բայց պայմանագիրն էնպես արեք, որ մենք կարողանանք հետևենք»,- ասաց Կ.Կարապետյանը: