![](/banners/BeFunky-design.jpg)
Չինաստանի մաքսատանը ձերբակալված տղամարդը 1000 ադամանդե քար էր անցկացնում կոշիկի մեջ
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/Untitled-1-68.jpg)
Չինացի մաքսավորները ձերբակալել են մի երիտասարդի, որը փորձում էր մաքսանենգ ճանապարհով Հոնկոնգից Շենչժեն քաղաք տեղափոխել կոշիկի միջատակերում թաքցրած հազար ադամանդե քար:
Ինչպես հայտնել է «Սինհուա» գործակալությունը, մարտի 13-ին Շենչժենի մաքսատան աշխատակիցները ենթադրյալ մաքսանենգի կոշիկի միջատակերում 212,9 կարատ քաշով ադամանդներ են հայտնաբերել, երբ նա անցնում էր Լուխո նավահանգստով, որը Հոնկոնգը միացնում է մայրցամաքային Չինաստանի քաղաքներին:
«Երիտասարդը կասկածելի տեսք ուներ եւ երբեմն կանգնում էր ոտքերի ծայրին: «Երբ նա նկատեց, որ մենք իրեն ենք նայում, իսկույն սկսեց նորմալ քայլել»,-գործակալությունը մեջբերում է մաքսատան աշխատակիցներից մեկի խոսքը:
Մաքսավորները երիտասարդին խնդրել են հանել կոշիկը, որի միջատակերում գտել են ադամանդներով լի մի քանի փաթեթներ: Նրա նկատմամբ հետաքննություն է տարվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: