Բաժիններ՝

Աթեշյանը Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Բեքչյանին է ուղարկել նահանգապետարանին տրված դիմումի պատճենը

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով շարունակում է պաշտոնավարել որպես Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ, Ստամբուլի նահանգապետարան ուղարկած դիմումի պատճենն ուղարկել է Քյոլնի առաջնորդարան, որտեղ այս պահին գտնվում է Պոլսո պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Այս մասին պատրիարքարանի աղբյուրները հայտնել են Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթին:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մարտի 16­-ին գրավոր դիմում է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարան` խնդրելով հանդիպում կազմակերպել պատրիարքի ընտրության թեմայով քննարկումների համար:

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ, Պոլսո Հայոց պատրիարքական ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Քյոլնիառաջնորդարանից նամակ էր ուղարկել  պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին` խնդրելով իրեն տրամադրել Ստամբուլի նահանգապետարանին հանդիպում կազմակերպելու նպատակով ուղարկված դիմումի պատճենը:

Բեքչյանը կոչ էր արել նրան դադարեցնել ընդհանուր փոխանորդի տիտղոսի գործածությունը և այդ արտահայտությունից խուսափել նաև Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից մամուլին տված ծանուցումների մեջ: Նույն նամակով նա Աթեշյանին տեղեկացրել էր նաև, որ տեղապահի փոխանորդ է նշանակել պատրիարքարանի հոգևոր ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որպեսզի իր բացակայությամբ նա հսկի բոլոր աշխատանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս