«Արթուր Սարգսյանի ողբերգական ավարտի պատասխանատվությունը կրում է այսօրվա համակարգը». Արման Մուսինյան

«Ողբերգությունից շատ հանգիստ կարելի էր խուսափել»,- ընտրություններին մասնակցող կուսակցությունների սոցիալ-քաղաքականությանն ու մարդու իրավունքների վերաբերյալ ծրագրային դրույթներին նվիրված, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Քարոզարշավ բոլորի համար» միջոցառումների շարքի հերթական հանդիպման ընթացքում ասաց  ՀԱԿ անդամ Արման Մուսինյանը։

Անդրադառնալով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքներին՝ Մուսինյանն ասաց, որ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից հեշտությամբ կարելի էր խուսափել, եթե, նրա խոսքով, ՀՀ-ում գործող այն գիշատիչ համակարգը, որը հետևողականորեն խոշտանգեց Արթուր Սարգսյանին, այսօր ՀՀ-ում չգործեր։ Մուսինյանը հիշեցրեց, որ Արթուր Սարգսյանն ուներ խնդիրներ, որոնք անհամատեղելի էին ազատազրկման վայրում գտնվելու հետ։ «Այդ նույն գիշատիչ համակարգը երկրորդ անգամ կալանավորեց նրան, որից հետո նրա առողջական վիճակը վատացավ, այս ողջ գործընթացի, այդ ողբերգական ավարտի համար պատասխանատվությունը կրում է այսօրվա խոշտանգող, գիշատիչ համակարգը, որի վրա իշխում է ՀՀԿ-ն»,- նման կարծիք հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Արման Մուսինյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031