Բաժիններ՝

Թրամփը 639 մլրդ դոլար է խնդրել Պենտագոնի կարիքների համար

ԱՄՆ­ի նախագահ Դոնալդ Թրամփը 639 մլրդ դոլար է խնդրել պաշտպանության նախարարության կարիքների համար: Այդ մասին ասված է 2018 թվական ֆինանսական տարվա ԱՄՆ-­ի դաշնային բյուջեի նախագծում: Դրա հիմնական դրույթները Սպիտակ
տան կողմից հրապարակվել են մարտի 16­-ին։

«2018 թվականի բյուջեի նախագծում պաշտպանության նախարարության համար խնդրվում է 639 մլրդ դոլար, 52 մլրդ դոլարով ավելի 2017 թվականի մակարդակի համեմատությամբ»,­-նշվում է փաստաթղթում:

Դրանում ընդգծվում է, որ «գերատեսչության բազային բյուջեն պլանավորվում է 574 մլրդ դոլարի չափով, այսինքն՝ անցյալ տարվա ցուցանիշներից 10 տոկոսով ավելի»: Եվս 65 մլրդ դոլար պահանջվում է արտասահմանում ռազմական գործողություններ անցկացնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս