«Արևմտյան քաղաքակրթությանը մուսուլմանների ինտեգրումը շատ դժվար կլինի». Թրամփ

Արեւմտյան քաղաքակրթությանը մուսուլմանների ինտեգրումը շատ բարդ կլինի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հաղորդավարը նախագահին հարցրել է, թե հնարավոր է արդյոք մուսուլմաններին հաջողությամբ ինտեգրել արեւմտյան քաղաքակրթությանը:

«Դա բնավ դյուրին չի լինի: Մուսուլմանների միաձուլումը շատ ու շատ դժվարին գործընթաց կլինի»,- ասել է  Թրամփը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «շատ մուսուլմաններ սիրում են այս երկիրը»:

Միեւնույն ժամանակ պետության ղեկավարն առաջարկել է «տեսնել, թե ինչ է տեղի ունենում Գերմանիայում, Շվեդիայում, Բրյուսելում եւ բազմաթիվ այլ վայրերում»: Նրա խոսքով «դա շատ դժվարին գործընթաց է»:

«Մենք մտադիր ենք շատ լրջորեն աշխատել այդ ուղղությամբ»,- հավելել է նախագահը, հաղորդել  է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031