 
                        Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են C-400 համալիրների մատակարարման հարցը
 
                                    Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն մարտի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են Անկարային C400 համալիրների մատակարարման հնարավորությունը: Այս մասին «Իզվեստիա» թերթին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Ըստ Շոյգուի` թուրքական կողմին հակաօդային պաշտպանության C-400 համալիրների վաճառքի հարցը «քննարկվել է» Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում։
Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը թերթին, ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ասել է. «Կողմերը շահագրգռված են եւ կշարունակեն խոսակցությունը»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        