Բաժիններ՝

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի կողմից հայկական դիրքերին հասցված հրետանային հարվածի մասին լուրը

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի պաշտպանության գերատեսչության տարածած տեղեկատվությունն այն մասին, թե այսօր ադրբեջանական բանակը հրետանային կրակով Լեռնային Ղարաբաղում տեղակայված մարտական հենակետ է ոչնչացրել:

«Ադրբեջանի կողմից տարածած տեսանյութը ապատեղեկատվություն է։ Անգամ հրետանային կրակ չի եղել»,-գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ տեսանյութ է հրապարակել, ըստ որի՝ ադրբեջանական հրետանին Լեռնային Ղարաբաղում տեղակայված հայկական մարտական հենակետ է ոչնչացրել՝ հայկական կողմին պատճառելով 5 մարդկային կորուստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս