Մոսկվայում թունել է փլուզվել, կա զոհ
Մոսկվայի թունելներից մեկում շինարարության ժամանակ տեղի է ունեցել մասնակի փլուզում։ Նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ զոհվել է, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրին։
«Կալուգայի մայրուղու շրջանում՝ 23-րդ կմ-ին, կառուցվող թունելում, ըստ բանվորների, տեղի է ունեցել կոնստրուկցիայի փլուզում՝ թարմ բետոնով։ Փլուզման վայրում մարդիկ են գտնվում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, դեպքի վայրում աշխատում են քաղաքային ծառայությունների աշխատակիցները։
«Հետագա տեղեկությունը ճշտվում է»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։