Ինպե՞ս իմանալ՝ ինչ է ձեր մասին հիշել բրաուզերը
Յուրաքանչյուր վայրկյան մեր բրաուզերները հավաքում են տեղեկատվություն մեր կատարած քայլեր մասին: Այս տեղեկատվությունը շատ ավելին է, քանի պարզապես մուտք գործած կայքերի հասցեները կամ բեռնումների քանակը:
Առաջին բանը, որ ֆիքսում է բրաուզերը, այն է, թե որ ժամին դուք սկսեցիք ձեր գործողությունները և երկրի որ կետից կատարեցիք մուտքը: Սրանով,իհարկե, ոչ ոքի չենք զարմացնի: Սակայն Clickclickclick հարթակը ցույց կտա մանրամասներ, որոնք առավել հետաքրքիր են:
Մուտք գործելով հարթակ՝ դուք կտեսնեք մի շարք թվեր և արդյունքներ: Այս ցուցանիշները ցույց են տալիս միայն այն, ինչ դուք քիչ առաջ անում էիք բրաուզերով:
Օրինակ, դուք կիմանաք, թե քանի անգամ եք շարժել մկնիկը, քանի անգամ եք փորձել բացել որևէ պատուհան, քանի պատահական քլիք եք արել կամ որքան անգամ եք մեծացրել կամ փոքրացրել նշանների չափսը:
Էջի աջ անկյունում խաղի տեսքով կտեսնեք տոկոսներ, որոնք պարբերաբար ավելանում են: Սրանք ձեր կատարած գարծողությունների տոկոսներն են: Դժվար է ասել, թե ինչ կլինի, եթե ցուցանիշը հասնի 100 տոկոսի, քանի որ նման արդյունք ունենալ գրեթե անհնար է:
Եթե ուսումնասիրենք Clickclickclick-ը, ապա կհասկանանք, որ մեր բրաուզերը մեր մասին գիտի շատ ավելին, քան մենք կարող էինք պատկերացնել: Սակայն չի կարելի ասել, որ սա վտանգավոր տեղեկատվություն է, քանի որ դժվար է պատկերացնել, որ մեր կատարած գործողությունների թվային վիճակագրությունը կարող է որևէ վտանգ ներկայացնել մեզ համար:
Սիրարփի Աղաբաբյան