«Ֆրանսիան չի ճանաչում ԼՂ-ն՝ որպես անկախ պետություն». Բաքվում Ֆրանսիայի դեսպան
Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն։ Դա մեր դիրքորոշումն է, որը հայտնի է բոլորին։
Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, անդրադառնալով փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք հանրաքվեին, հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն։