«Չեմ պլանավորում աշխատել Ազգային ժողովում». Դավիթ Հարությունյան

«Աժ անցնել-չանցնելու հարցը քննարկվել է կուսակցության ղեկավարի հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ընտրություններին հետո իր քաղաքական «ճակատագրին»:

Նա պարզաբանեց, թե ինչու այս անգամ ևս ներկայացված չէ ՀՀԿ համամասնական ցուցակում։ Դավիթ Հարությունյանը նշեց, որ չի պլանավորում աշխատել Ազգային ժողովում։  Միաժամանակ նա ասաց, թե իրեն տեսնում է ոչ միայն գործադիր մարմնում։

«Տարբեր պլաններ ունեմ, բայց այս պահին, այո՛, գործադիրում»,- նկատեց բանախոսը։

Նա հստակեցրեց նաև, որ իր՝ ԱԺ անցնել-չանցնելու հարցը քննարկվել է կուսակցության  ղեկավարի հետ։

Հարցին, թե ընտրություններից հետո կլինի՞ գործադիրում, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ընտրություններից հետո՝ կախված նրանից, թե որ կուսակցությունը կհաղթի։ Ըստ նրա, եթե ՀՀԿ-ն հաղթի, ապա այդ ժամանակ կուսակցությունը կքննարկի և որոշում կկայացնի։

Անդրադառնալով խոսակցություններին, թե իր անունը շրջանառվում է որպես Սահմանադրական դատարանի նախագահի հավանական թեկնածու, Հարությունյանն ասաց, որ դա պրակտիկորեն անհնար է։ «Ավելին՝ ես նման ցանկություն չունեմ»,- շեշտեց նա։

Դ. Հարությունյանը նաև նշեց, որ ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները ցույց կտան, թե որքանով է մրցունակ ՀՀԿ ցուցակը։

Տեսանյութեր

Լրահոս