40-ամյա կինն իրեն նետել է 8-րդ հարկից. «Փաստինֆո»
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Էրեբունիում. 40-ամյա կինն իրեն նետել է 8-րդ հարկից։
Փետրվարի 12-ին՝ ժ.10.00-ին, ահազանգ է ստացվել, որ Խորենացու 45 շենքի մուտքի դռների մոտ մահացած մարդ կա:
Դերքի վայրում հայտնաբերել են նույն շենքի 40-ամյա բնակչուհու դին՝ դեմքի շրջանում արյան հետքերով, տրավմատիկ վնասվածքներով: Պարզվել է, որ կինն իրեն նետել է 8-րդ հարկից, որտեղ հայտնաբերվել է նրա հողաթափերից մեկը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տուժողն ունեցել է հոգեկան խնդիրներ։