Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը վերընտրվել է Թուրքմենստանի նախագահի պաշտոնում
Թուրքմենստանի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանրապետությունում երեկ կայացած նախագահական ընտրություններում հաղթանակել է ձայների 97.69 տոկոսով, հայտնել է երկրի ԿԸՀ-ն։
Ավելի վաղ Թուրքմենստանի ԿԸՀ-ն հայտնել էր, որ երկրի նախագահի ընտրություններին մասնակցությունը կազմել է 97.27%։
Թուրքմենստանի ընտրված նախագահ էր համարվելու այն թեկնածուն, որն ստացել է ընտրություններում ընտրողների ձայների կեսից ավելին:
Երկրի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Վերջինս 59 տարեկան է։ Սա Բերդիմուհամեդովի երրորդ նախագահական ժամկետն է։