Հայաստանցիների 8%-ը ՆԱՏՕ-ն համարում է պաշտպանություն, 20%-ը՝ սպառնալիք. Gallup

Հայաստանում ՆԱՏՕ-ն որպես պաշտպանություն է ընկալում քաղաքացիների 8%-ը, սպառնալիք՝ 20%-ը, հարցվածների 38%-ը դաշինքը ո՛չ սպառնալիք է համարում, ո՛չ պաշտպանություն, ասվում է հասարակական կարծիքի ուսումնասիրության Gallup ամերիկյան ընկերության հարցման մեջ:

Նախկին ԽՍՀՄ երկրներում Բելառուսի բնակիչներն են ամենից շատ՝ 54%, ՆԱՏՕ-ն համարում սպառնալիք, 3%-ը դաշինքը չի ընկալում որպես սպառնալիք: Ռուսաստանի քաղաքացիների երկու երրորդը Հյուսիսատլանտյան դաշինքը համարում է սպառնալիք:  

«Ռուսաստանցիների 67%-ը ՆԱՏՕ-ն դիտարկում է որպես սպառնալիք, 3%-ը՝ որպես պաշտպանություն»,- ասվում է ինստիտուտի կայքում հրապարակված հարցման մեջ: Հարցվածների մյուս մասը չի կարողացել կողմնորոշվել պատասխան տալու ժամանակ:
Ուկրաինայում հարցախույզի մասնակիցների 29%-ը կողմ է Հյուսիսատլանտյան դաշինքին, 35%-ը այդ ռազմական դաշինքը համարում է սպառնալիք: 

Gallup-ը ենթադրում է, որ դաշինքի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառն այն է, որ երկրի բնակչությունը հոգնել է Դոնբասի հակամարտությունից, տառապում է տնտեսական խնդիրներից ու հանցավորության աճից:

Վրաստանում հարցվածների միայն 37%-ն է ՆԱՏՕ-ն ընկալում որպես պաշտպանություն, 8%-ը համարում է սպառնալիք, 35%-ը վստահ է, որ դաշինքը ո՛չ պաշտպանություն է, ո՛չ սպառնալիք:

Ադրբեջանում բնակչության 21%-ը ՆԱՏՕ-ն համարում է պաշտպանություն, 16%-ը՝ սպառնալիք, 44%-ը՝ ո՛չ պաշտպանություն, ո՛չ սպառնալիք:

Նշվում է, որ արևելյան Եվրոպայում դաշինքը համարվում է պաշտպանություն: Այսպես, Լեհաստանում նման կարծիք ունի հարցվածների 62%-ը և միայն լեհերի 8%-ն է ՆԱՏՕ-ն սպառնալիք համարում:

ՆԱՏՕ-ն իրենց պաշտպանությունն են համարում նաև Կոսովոն և Ալբանիան՝ համապատասխանաբար 90% և 70%: Սերբիայում, հակառակ երևույթն է դիտվում՝ ՆԱՏՕ-ն սպառնալիք է համարում հարցվածների 64%-ը:

Հարցումն անցկացվել է 2016թ. հեռախոսազանգերի միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս