«Չկան գուցե այն պատճառով, որ չեն էլ լսել, բայց լավ բան է». Կարեն Կարապետյան

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ փոփոխություն կատարվեց  2008թ. ապրիլի 4-ի N 329-Ն որոշման մեջ։ Հարցը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ըստ որոշման նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ Հնդկաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն կացության կարգավիճակ Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնի Թագավորությունում, Կատարի Պետությունում, Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում, Հայաստանի մուտքի վիզա կարող են ստանալ նաև Հայաստանի սահմանային անցման կետերում։

Երբ Էդվարդ Նալբանդյանն ավարտեց զեկույցը, վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ն հարցեր, առարկություններ։ «Չկան գուցե այն պատճառով, որ չեն էլ լսել, բայց լավ բան է»,- կատակեց վարչապետը։

 

Տեսանյութեր

Լրահոս