Բաժիններ՝

Իբրահիմովիչը Աստված չէ, նա հրաշալի տղա է և մեծ անհատ. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմակիցների մասին:

«Բոլորը գիտեն, որ Իբրահիմովիչը սիրում է Աստված լինել, բայց նա Աստված չէ: Նա հրաշալի տղա է և մեծ անհատ: Բոլորը`Ուեյն Ռունին, Մայքլ Կարիկը, երկար ժամանակ է, ինչ թիմում են: Ռունին լավ օրինակ է երիտասարդ ֆուտբոլիստների համար»,-ասել է Մխիթարյանը:

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում 0:3 հաշվով հաղթեց «Լեսթեր Սիթի»-ին: Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսի 42-րդ րոպեին: Հրաշալի անցումից հետո «Լեսթեր Սիթի»-ի դարպասը գրավեց Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ կեսի 49-րդ րոպե ն նրա փոխանցումից հետո Խուան Մատան խփեց «կարմիրների» 3-րդ գոլը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Լեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս