«Առաքելություն»-ը ընտրություններին կմասնակցի Ծառուկյան դաշինքի շրջանակներում
«Առաքելություն» կուսակցության 3-րդ համագումարն այսօր ընդունեց բանաձև, ըստ որի.
«Ելնելով կուսակցության ծրագրային դրույթներից
Առաջնորդվելով ընդդիմադիր դաշտի համախմբման միջոցով փոփոխությունների հասնելու հրամայականով, կարևորելով ՀՀ քաղաքացու քվեով իշխանափոխության նախադեպի ստեղծումը, նպատակ ունենալով մասնակցություն ունենալ երկրի սոցիալ-տնտեսական ահագնացող խնդիրների լուծմանն ու արտաքին մարտահրավերների դիմակայմանը
«Առաքելություն» կուսակցության 3-րդ համագումարը որոշեց.
1. Մասնակցել ՀՀ ԱԺ և Երևանի ավագանու 2017թ. Ընտրություններին՝ հանդես գալով Ծառուկյան դաշինքի շրջանակներում
2. Լիազորել նորընտիր քաղխորհրդին՝ կուսակցության անունից հանդես գալ դաշինքի շրջանակներում»: