Բաժիններ՝

Հունաստանի ԱԳՆ-­ն կոշտ պատասխան է տվել Թուրքիային

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը կոշտ պատասխան է տվել Թուրքիայի ԱԳՆ­ին: Այս մասին հայտնում է РИА Новости-­ն:

Թուրքական 6 ռազմական ինքնաթիռներ փետրվարի 1­ին 138 անգամ խախտել են թուրք­հունական օդային սահմանը և տաս անգամ պտույտ կատարել հունական Իմիա և Կալոլիմնոս կղզիների վրա:

Այս գործողությունները Թուրքական կողմը կատարել է այն բանից հետո, երբ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ուղաթիռից
ծաղկեպսակ է գցել Իմիա կղզու մոտակայքում, որտեղ 21 տարի առաջ զոհվել էին 3 հույն օդաչուներ:

Թուրքական կողմի այս արարքին ի պատասխան` Հունական կողմը զորավարժություններ է իրականացրել Էգեյան ծովում թուրք­հունական ջրային սահմանին մոտ գտնվող Կոս կղզում:
Կոս կղզում հունական կողմի իրականացրած զորավարժության վերաբերյալ Թուրքիայի

ԱԳՆ­ն հայտարարություն է տարածել, որում այդ զորավարժությունը համարել է 1947­ին Փարիզում կնքված խաղախության համաձայնագրի խախտում և Հունաստանին կոչ արել ակլևս չխախտել միջազգային իրավունքները:

Հունաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը պատասխանել է Թուրքիայի հայտարարությանը:

«Թուրքիան մշտապես խախտում է միջազգային իրավունքը և նա իրավունք չունի մյուս երկրներին ուղղորդել պահելու այդ իրավունքները»,­ անդրադառնալով թուրքական կողմի հայտարարությանը՝ ասել է Հունաստանի ԱԳՆ խոսնակ Ստրատոս Էֆտիմիուն:

Թուրք­հունական հարաբերությունները վերջին շրջանում հատկապես լարվել են 2017­ի հունվարի 26­ին Հունաստանի Գերագույն դատարանի կողմից Հունաստան փախած թուրք զինվորականներին Թուրքիային վերադարձնելու պահանջը մերժելուց հետո:

2016 թվականի հուլիսի 15­ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել Թուրքիայում: Խռովարարներն իրենց հսկողության տակ էին վերցրել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:

Հեղաշրջման փորձից հետո Հունաստան էին փախել 8 թուրք զինվորականներ, որոնք Թուրքիայում մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ: Թուրքիան Հունաստանից պահանջում է զինվորականներին հանձնել թուրքական արդարադատությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս