Ռուսաստանը կարող է կասեցնել ավիահաղորդակցությունը Տաջիկստանի հետ. «Կոմերսանտ»
Ռուսաստանը կարող է նոյեմբերի 8-ից միակողմանի կարգով կասեցնել օդային հաղորդակցությունը Տաջիկստանի հետ։ Դա կապված է Դուշանբեի մերժման հետ՝ «Ժուկովսկի» օդանավակայանում համաձայնեցնել չվերթերը ռուսական ընկերությունների հետ։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում իր աղբյուրներին։
Աղբյուրի տվյալով՝ Տաջիկստանում կարծում են, որ «Ժուկովսկի» օդանավակայանը դարձել է մոսկովյան ավիացիոն հանգույցի չորրորդ լիարժեք կերպով գործող օդանավակայանը, այդ իսկ պատճառով ավիաընկերությունների կողմից դեպի Դուշանբե և Խուջանդ ուղղությունները Ռուսաստանի կողմից միակողմանի չվերթերի հավելյալ ավելացումները մեծացնում են Ռուսաստանի ավիափոխադրողների թիվն ու այդ ուղղություններով չվերթերի թիվը։
Այսինքն՝ Դուշանբե չվերթերը թույլ տալու համար «անհրաժեշտ է վերանայել միջկառավարական համաձայնագիրը», գրում է թերթը։
ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան ունի 3 օդանավակայան, իսկ «Ժուկովսկին» պատկանում է «Ռամենսկոյե»-ին։
Նշվում է, որ տաջիկական կողմի փորձը՝ «սահմանել ռուսական օդանավակայանի կարգավիճակը, խախտում է Ռուսաստանի իշխանությունների ինքնիշխանությունը իր տարածքում», իսկ ռուսական ավիափոխադրողին մերժելը «Ժուկովսկի» օդանավակայանից, օդային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրի «ուղղակի խախտում է»։
«Ժուկովսկին» նոր միջազգային օդանավակայան է, որը գտնվում է Մոսկվայից 23 կմ հեռավորության վրա։