Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Դավիթ Անանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Դավիթ Անանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի՝ հոկտեմբերի 25-ին կայացված որոշման մեջ։