Բաժիններ՝

«Ռուսաստանն ու Սիրիան արդեն մեկ շաբաթ է, ինչ չեն ռմբակոծում Հալեպը». ՌԴ ՊՆ

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերն ու Սիրիայի ռազմաօդային ուժերը վերջին 7 օրվա ընթացքում դադարեցրել են թռիչքները Հալեպում։

Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ինքնաթիռները չեն մոտենում քաղաքին և հարվածներ չեն հասցնում»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։

Գեներալի խոսքով՝ խաղաղ բնակիչների համար շարունակում են «շուրջօրյա գործել 6 մարդասիրական միջանցքները, բաց են տաք սննդի և բժշկական առաջին օգնության տրամադրման կետերը»։

Նրա խոսքով՝ երեկ երեկոյան 48 կին ու երեխա է կարողացել դուրս գալ արևելյան Հալեպից։
Մինչ այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայանը Նյու Յորքում հայտարարել է, որ ձախողվել է Հալեպից վիրավորների տարհանումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս