Կարեն Կարապետյանը չէր վստահում Հովիկ Հովսեփյանին
Երեկ Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նոր ղեկավար Վարդան Հարությունյանին ներկայացնելուց հետո՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ հեռացվեց ՊԵԿ այլևս նախկին նախագահ Հովիկ Հովսեփյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, թե հետագայում կբացատրի:
Հարցին էլ, թե ինչո՞ւ է որոշել ՊԵԿ նախագահ նշանակել հենց Վարդան Հարությունյանին, Կարեն Կարապետյանը կարճ պատասխանեց. «Որովհետև վստահում եմ իրեն»:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ Հովիկ Հովսեփյանին պաշտոնանկ չանելու և իշխանությունների հետ բանակցելու նպատակով Մոսկվայից Երևան էր ժամանել Հովսեփյանի գործարար եղբայրը: Սակայն Հովիկ Հովսեփյանին չվստահելու հանգամանքն այնքան մեծ է եղել, որ նույնիսկ դա չօգնեց: