Բաժիններ՝

Սարքավորում, որը կարող է կարդալ մարդու զգացմունքները

Տեխնիկան այժմ կարող է պատմել՝ ինչպես եք ձեզ զգում, նույնիսկ, եթե դուք լավագույնս փորձում եք թաքցնել դա։ Ինչպես գրում է weforum.org կայքը, համակարգչային գիտությունների և արհեստական ինտելեկտի լաբորատորիայի հետազոտողները ճանապարհ են գտել, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ կերպով որոշել մարդկային զգացմունքները ռադիոալիքների միջոցով։ EQ-Radio կոչվող սարքի միջոցով նրանք կարողացել են ուղիներ գտնել՝ մարդկանց շնչառական ակտերի և սրտի զարկերի քանակը չափելու համար։ Այս տվյալները հետագայում ներմուծվում են ալգորիթմի մեջ, որը ծրագրավորված կերպով հոգեկան գործոնները համադրում է տարբեր զգացմունքային նշանների հետ. հետագայում անձի զգացմունքները դասակարգվում են՝ որպես նշված չորսից մեկը. տխրություն, զայրույթ, հաճույք և ուրախություն։

Հետազոտության ընթացքում մասնագետներն աշխատել են 12 մասնակցի հետ։ Նրանք մասնակիցներին առաջարկել են որոշակի քայլերի դիմել, որը նրանց կստիպի ապրել նշված զգացմունքներից մեկը։ Դա ընդունվել է՝ որպես «հիմնական ճշմարտություն» կամ զգացմունք, որը հետազոտողները կարող են թեստավորել՝ հասկանալու համար՝ սարքն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ։ Հետագայում EQ-Radio-ն կարող է օգտագործել երկու մեթոդ՝ գուշակելու համար հետազոտության օբյեկտի զգացմունքները։ Այն կամ կարող է որպես հիմք ընդունել «հիմնական ճշմարտությունը», կամ այն հիմնական տվյալները, որոնք ստացվել են մյուս 11 մասնակիցներից։

Հետազոտվողներից յուրաքանչյուրը հետագայում տարբեր գործողություններ է կատարել, որոնք առաջացրել են 4 զգացմունքներից յուրաքանչյուրը։ Սարքը 2 րոպե հաջորդականությամբ չափում էր շնչառական ակտերի և սրտի զարկերի քանակը։ Սարքավորման կանխատեսումները զարմանալիորեն ճիշտ էին, հատկապես այն դեպքերում, երբ այն դրանք կատարում էր անձանցից մեկի հիմնական տվյալների վրա հիմնվելով։ Այդ դեպքում սարքավորման զգացմունքային կանխատեսումները 87 տոկոսով ճիշտ էին։ Երբ սարքավորումն իր կանխատեսումները կատարում էր՝ հիմնվելով այլ անձանց զգացմունքների վրա, դրանք ճշգրիտ էին 72 տոկոսով։

Հետազոտողները նաև հայտնաբերել են, որ սրտի զարկերի քանակն առավել է, քան շնչառական ակտերի քանակը, որ մարդու զգացմունքային վիճակի ցուցանիշներ են համարվում։ Ամեն դեպքում, դուք կարող եք կարգավորել շնչառությունը, իսկ սրտի աշխատանքը հսկելն ավելի բարդ է։ Հետազոտողները հայտնաբերել են, որ ստացված արդյունքները համադրելի են էլեկտրոկարդիոգրաֆի արդյունքների հետ, սակայն նոր սարքավորում օգտագործելու դեպքում անհրաժեշտություն չկա մարմնի վրա էլեկտրոդներ տեղադրելու՝ զգացմունքները որոշելու համար։

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս