Գերմանիայի երկնքում ինքնաթիռներ են բախվել, 2 մարդ զոհվել է
Գերմանիայում երկու թեթևշարժիչանի ինքնաթիռներ են բախվել, զոհվել է 2 մարդ, հայտնում է Sueddeutsche Zeitung-ը:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ավիամարզական ակումբի բաց միջոցառման ժամանակ: 2 զոհն էլ գտնվել է մեկ ինքնաթիռում:
Երկրորդ ինքնաթիռի օդաչուին հաջողվել է ինքնաթիռը նստեցնել բախումից հետո, հայտնել է գերմանական Խեմնից քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը:
Միջոցառման այցելուներից ոչ ոք չի տուժել:
Ինքնաթիռների բախման պատճառը դեռ հայտնի չէ: