Բաժիններ՝

Թբիլիսիում պահանջում են քաղաքապետի հրաժարականը

Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է անցկացվել, որի մասնակիցները պահանջել են Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հրաժարականը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ակցիան անցկացրել են «Ազգային շարժման» ներկայացուցիչները, որոնք պահանջել են, որ Նարմանիան անհապաղ լքի պաշտոնը:

Ինչպես հայտարարել են ակցիայի մասնակիցները, Դավիթ Նարմանիան այդ պաշտոնին չի համապատասխանում: Վերջիններս հայտարարել են, որ նրա հրաժարականն են պահանջում ոչ միայն իրենք, այլև Թբիլիսիի բնակչության մեծ մասը:

«Նա անպիտան, անաշխատունակ և դրա հետ միասին, անդաստիարակ մարդ է, այս պատճառով էլ պետք է լքի պաշտոնը»,- հայտարարել է «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Ջիջոլավան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս