Բաժիններ՝

Թրամփը կարծում է, որ Քլինթոնը պիտանի չէ պետական աշխատանքի համար

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր դեմոկրատ մրցակցին` Հիլարի Քլինթոնին ոչ պիտանի է համարել նախագահական պաշտոնի համար, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հիլարի Քլինթոնը հաստատել է իր անպետքությունը ցանկացած քաղաքական աշխատանքում: Նա խելամիտ չի գտնվել մասնավորապես իր էլեկտրոնային փոստի, արտաքին քաղաքականության, ամերիկացիների կյանքի նկատմամբ: Մեր ժողովուրդը ստորացվել է արտերկրում և քննադատվել արմատական իսլամի կողմից, որը եկել է մեր երկիր: Մենք պահանջում ենք փոփոխություններ»,- ասվում է Թրամփի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է սոցցանցերում:

Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Դոնալդ Թրամփին անվանել էր ոչ պիտանի նախագահական պաշտոնի համար: Նա նաև քննադատել էր հանրապետական առաջնորդներին, որոնք, նրա խոսքով, մշտապես քննադատում են Թրամփի հայտարարություններն ու գործողությունները, սակայն աջակցում են նրա թեկնածությանը:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս