Բաժիններ՝

ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը ցանկանում է այցելել ԼՂ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, բուլղարացի պատգամավոր Քրիստիան Վիգենինը ադրբեջանական APA գործակալության թղթակցի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք պլանավորում է այցելել Լեռնային Ղարաբաղ, ասել է, որ «չգիտի, թե երբ հնարավորություն կունենա այցելել Լեռնային Ղարաբաղ, սակայն շատ կցանկանար այնտեղ մեկնել»:

«Կարծում եմ, որ հետևելով որոշակի պայմանների, իհարկե, համագործակցելով Ադրբեջանի արտգործնախարարության հետ, մենք կարող ենք շուտով իրականացնել այդ այցը»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս